‘Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվել’

1080

PanARMENIAN.Netը հաղորդում է, որ այսօր առավոտյան Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Գյուղապետի խոսքով՝ այժմ երիտասարդը գտնվում է Բերդի hոսպիտալում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակն այժմ միջին ծանրության է:

Նախորդ հոդվածը‘Սամվել Կարաբեկյան. Հենց ուսանո՛ղը պիտի ակտիվորեն մասնակցի ազատ մտածողության մթնոլորտի ձևավորմանը’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդարանական «լավագույն» ծեծկռտուքները (տեսանյութեր)’