‘Ադրբեջանցի դասալիքը զիվորը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանին’

1003

Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել էր զորամասը: Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել են առաջնագծում կասկածելի պայմաններում։ 19-ամյա զինծառայող Ջամիլ Էլհան օղլու Հուսեյնզադեին հաջողվել է ձերբակալել «հայ-ադրբեջանական սահմանին՝ զորքերի շփման գծում», տեղեկացնում է Razminfon` հղում անելով ադրբեջանական ԱՊԱ-ին:

Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս անհայտ է՝ ում կողմից և ինչ պայմաններում է զինծառայողը վիրավորվել։

Հոկտեմբերի 26-ին Թովուզում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Թովուզի շրջանում ոստիկանական հսկիչ անցակետեր էին ստեղծվել, որտեղ ստուգում էին շրջան մուտք գործող և հեռացող բոլոր ավտոմեքենաները` իրեն ամրակցված ինքնաձիգով զորամասից հեռացած զինծառայողին հայտնաբերելու նպատակով:

Դեռևս պարզ չէ, թե զինծառայողն ինչ պատճառով էր լքել զորամասը։ Հայտնի է միայն, որ Հուսեյնզադեն զորակոչվել է թալիշաբնակ Լենքորանի շրջանից։

 

 

Նախորդ հոդվածը‘Marca. Դիեգո Կոստան ընտրել է Իսպանիայի ազգային հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 676 մարդ’