‘Ադրբեջանցի երկրորդական պաշտոնյան հեգնել է Վրաստանի նոր իշխանություններին’

820

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլլաեւը մեկնաբանել է Վրաստանի նոր կառավարության հայտարարությոնն այն մասին, որ անհրաժեշտ է նվազեցնել երկիր մուտք գործող էներգակիրների գինը: Ըստ ադրբեջանական ԱԼՄ-ների, Աբդուլլաեւը նշել է, որ նմանատիպ հայտարարություններն ընդամենը Վրաստանում վերջերս ավարտված ընտրական գործընթացների մի մասն են:

«Նրանք էյֆորիայի մեջ են: Նրանք դեռ պետք է գրասենյակ մտնեն, փաստաթղթերի հետ ծանոթանան: Իրական հայտարարությւոնները միայն դրանից հետո կարվեն», — ասել է պաշտոնյան:  

Վրաստանի նորանշանակ էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին օրերս չի բացառել ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵՍ»-ի եւ ադրբեջանական SOCAR-ի հետ պայմանագրերը վերանայելու հավանականությունը: Նա նշել է, թե ճիշտ չէ, երբ ներդրողները փորձում են հինգ տարվա ընթացքում լուրջ շահույթներ ստանալ:

Մինչ այդ էլ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է գազի գնի նվազեցման մտադրության մասին: 

Իսկ այդ ընթացքում, SOCAR-ը գնել է «Իտերա» միջազգային էներգետիկ ընկերության վրացական մասնաճյուղի բաժնետոմսերը: Դրա շնորհիվ ադրբեջանական պետական ընկերությունը իրավունք է ձեռք բերել գազ վաճառել Վրաստանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Թբիլիսիի:

Նախորդ հոդվածը‘Նոր iPad-mini-ի շնորհանդես-վաճառքը Նյու Յորքում «Սենդիի» պատճառով անշուք է ստացվել’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց վերաքննիչ դատարանի առջև (Տեսանյութ)’