‘Ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա’

860

Ադրբեջանումմարտի 3-ինզինվածուժերիզորամասերիցմեկումզինվորԻբրահիմՀեյդարովըպայթելէականիվրա: Վերջինսծանրվիճակումտեղափոխվելէհոսպիտալ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Թառթառի շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինվոր Օրհան Միրզազադեն էլ իրեն ամրակցված զենքով նույն օրը ժամը 21:50-ին իքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «ԱզերիՊրես» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը` նշելով, որ 20-ամյա զինվորը «խախտելով անվտանգության կանոնները, կրակել է իր վրա, ինչիի հետեւանքով մահացել է»: Այլ ադրբեջանական աղբյուրներ հայտնել են, որ նա կրակել է ծնոտին:  

Ադրբեջանի ՊՆ-ն դեպքերի վերաբերյալ այլ մանրմասներ չի հաղորդում:

Մինչայդ, Փետրվարի 28-ին պահակակետում մահացած վիճակում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի Շամքորի կորպուսի Ղազախի բրիգադի զինվոր Սեյմուր Ալլահվերդիեւը: Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, թե զինվորն ինքնասպանություն է գործել, սակայն, նրա հազարատները տեսանյութ են տարածել, որում հանգուցյալի մարմնի վրա հստակ երեւում են ծեծի հետքերը: Հարզատները գտնում են, որ զինվորը սպանվել է ծառայակիցների կողմից:

Փետրվարի 2-ի գիշերը չպարզաբանված հանգամանքներում մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Ջամշիդ Նախչիվանսկիի անվան ռազմական ուսումնարանի կուրսանտ Ռագիլ Արազխան օղլու Ամիքիշիեւը:

2013 թ-ի սկզբից մինչ այժմ արդեն զոհվել են ադրբեջանական բանակի 17 զինծառայողներ: Նրանց մեծամասնությունն իքնասպանություն է գործել:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Լեւանդովսկի. «Շախտյորին» հաղթելու համար մեր խաղը պետք է արտադրենք’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սաքունցը մտադիր է հրաժարվել ԱՄՆ կառավարության շնորհած «Ազատության մրցանակ»-ից’