‘Ադրբեջանցի հաքերները հայկական մի շարք լրատվամիջոցների կայքեր են կոտրել’

996

Ադրբեջանցի հաքերները գիշերվա ընթացքում կոտրել են 50-ից ավելի հայկական կայքեր, որոնց հիմնական մասը լրատվամիջոցների կայքեր են: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, կոտրվել են Yerevannews, Rostelecom֊, Деловой Экспресс, Shantv.com, report.am եւ այլ կայքեր: «Կոտրված կայքերի ցանկում չկան պետական կայքեր»,- ասել է նա:

Մարտիրոսյանի խոսքով` ամռանը շատ հաճախ են հարձակումներ տեղի ունենում ադրբեջանցի հաքերների կողմից, քանի որ կայքի հետեւողները որպես կանոն այդ շրջանում արձակուրդի մեջ են լինում: «Հիմնականում հարձակումները շատանում են օգոստոս ամսին: Ըստ երեւույթին նրանց հարձակման պատճառն այն է, որ խոցելիություն են գտել»,- հավելեց մասնագետը:

Նախորդ հոդվածը‘Զեկույցների շնորհանդես’
Հաջորդ հոդվածը‘Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը’