‘Ադրբեջանցի հաքերների զոհը այս անգամ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքն է’

1214

Ադրբեջանի  իշխանությունները շարունակում են վարել մի քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, որի վառ վկայությունն է Ջուղան, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Համացանցում տեղադրված մի շարք կայքեր, որոնք  ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը` հակասում են իրենց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների:

 Այս համատեքստում, պատահական չէ, որ երեկ հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը /www.armmonuments.am/, քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և լույս սփռում իրականության վրա:

Այսօր արդեն հաջողվել է վերականգնել կայքի աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը:’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդակցություն` նվիրված Մարտունու շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին’