‘Ադրբեջանցի պաշտոնաթող սպաները պահանջում են ռազմական ղեկավարության հրաժարականը’

809

Ադրբեջանի մի խումբ պաշտոնաթող սպաներ պաշտպանության նախարարության ղեկավարության «ոչ կոմպետենտ կառավարման» դեմ ստորագրության արշավ են սկսել` պահանջելով պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրաժարականը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրներին:

Նշվում է, որ ուղերձը պետք է ուղարկվի Ադրբեջանի նախագահին, գլխավոր դատախազին, ազգային նավտանգության նախարարություն, մարդու իրավունքների պաշտպանին եւ այլոց:

Ակցիայի պատճառներից մեկը հանդիսանում է վերջին տասը տարիների ընթացքում զինվորների շրջանում մահերի աճող դինամիկան, որոնց 85-90 տոկոսը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում: Ամենավատը, նրանց կարծիքով, այն է, որ այդ կորուստները չեն հետաքննվում, ձերբակալված սպաներին դատում են ոչ թե զինվորի մահվան, այլ կաշառակերության եւ հափշտակումների համար: Այդ սոցիալական անարդարության խախտումներն առկա են նաեւ բանակի անձնակազմի սոցիալական ապահովման եւ այլ հարցերում: Զինվորական ավաններում սպաների բնակարանները չեն սեփականաշնորհվում: Նրանց տները քանդում են, իսկ տեղում բարձրահարկեր կառուցում, որտեղ սպաներին բնակարան չեն տալիս: Փաստեր կան բնակարանի հերթացուցակից սպաներին ապօրինաբար հանելու մասին: Նախարարի սիրեցյալների անգամ խոշոր ապօրինություները «սխալներ» չեն համարվում, իսկ նրա կողմից չսիրված սպաների մանր բացթողումները ներկայացվում են որպես «խոշոր սխալներ»:

«Նման վերաբերմունքով եւ հայացքներով հնարավոր չէ ղեկավարել բանակը, պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը պետք է պաշտոնաթող արվեն, -ասել է Ջաֆարլին:

Բանակում առկա խնդիրների պատճառով Ադրբեջանի մի շարք ռազմական ոչ կառավարական կազմակերպություններ ծրագրում են փետրվարին բողոքի ակցիա անցկացնել Բաքվում:

 

Նախորդ հոդվածը‘Չեխիայում ավարտվել է ընտրությունների երկրորդ փուլը’
Հաջորդ հոդվածը‘Կառլսենը իր գործն արեց, Կառլսենը կարող է հեռանալ’