‘Ադրբեջանցի պաշտոնյա. Անկարան ու Երեւանը երկխոսությունը վերականգնելու փորձեր են անում’

994

Ադրբեջանը հորդորում է Թուրքիային չկրկնել 2009-ի «սխալը» եւ չփորձել ակտիվացնել Հայաստանի հետ սահմանի բացման շուրջ գործընթացը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը HurriyetDailyNews-ի հետ հարցազրույցում ասել է, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ սառեցված երկխոսության վերականգնման միտումներ է տեսնում:

«Այս օրերին նման փորձեր են նկատվում: Ես հուսով եմ եւ վստահ եմ, որ թուրքական ղեկավարությունը այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կհակասեն Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի շահերին», — ասել է Մամեդովը՝ չմանրամասներով, թե ինչ «փորձերի» մասին է խոսում:

Միեւնույն ժամանակ, թուրքական պարբերականի դիվանագիտական աղբյուրները հերքել են, թե Հայաստանի հետ հաշտության գործընթացը վերականգնելու որեւէ նոր փորձ կա, եւ որ Անկարայի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում չի փոխվել:   

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ ղեկավարներն այսօր կհանդիպեն Սոչիում ‘
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին դատարանը 2 ամսով կալանավորել է’