‘Ադրբեջանցի պաշտոնյա. Հայ զինվորը կվերադարձվի, եթե ցանկություն ունենա’

955

Ադրբեջանական տարածքում օրեր առաջ գերեվարված հայ զինվորը՝ 22-ամյա շարքային Հակոբ Ինջիղուլյանը, այսօր տեղափոխվել է Բաքու եւ այժմ գտնվում է պաշտպանության նախարարությունում։ Այդ մասին, APА գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջինիս խոսքով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչերը շուտով հանդիպում կունենան հայ զինծառայողի հետ, որի ընթացքում  ամենայն հավանականությամբ կքննարկվի նրա՝ հայրենիք վերադառնալու հարցը։

«Եթե գերեվարված հայ զինվորը նման ցանկություն հայտնի, կվերադարձվի, ամեն ինչ կախված է նրա կամքից»,- վստահեցրել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

 

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայի վարչապետը մի քանի ժամով տաքսու վարորդ է դարձել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մինչ ուսանողները բողոքում էին, Աշոտյանը՝ «ստատուս» էր գրում ‘