‘Ադրբեջանցի պաշտոնյա. Հայ ռազմագերին կվերադառնա Հայաստան կամ կուղարկվի երրորդ երկիր’

948

Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չի տեսնում, PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ ասել է պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Ըստ նրա՝ պարզվում են պատճառները, թե ինչու է զինծառայողն անցել շփման գիծը: Դրանից հետո, ըստ զինծառայողի ցանկության, նա կվերադառնա իր երկիրը, կամ կարող է ուղարկվել երրորդ երկիր:

«Ամեն ինչ կախված կլինի ռազմագերու ցանկությունից: Եթե նա ցանկանա վերադառնալ Հայաստան, ապա կվերադառնա, պետհանձնաժողովն ասյտեղ խնդիրներ չի տեսնում»,-ասել է Սաիլովը:

ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել:

Նախորդ հոդվածը‘Անգելա Մերկելն այցելել է Դահաու՝ նախկին համակենտրոնացման ճամբար’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ում ոստիկանությունը բռնություն է կիրառում բողոքող բնակիչների դեմ’