‘Ազատականացված վիզային ռեժիմի նպատակը՝ քաղաքացիների միջև սերտ շփումների խորացումն է. ԱՄՆ դեսպան’

1081

Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ազատականացված վիզային ռեժիմի ներդրման նպատակը երկու երկրների քաղաքացիների միջև արդեն գոյություն ունեցող սերտ շփումների խորացումն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում»,- նշել է Հեֆֆերնը` ավելացնելով, որ դա կխթանի կապերը, ինչպես նաև զբոսաշրջությունը, ինչը ձեռնտու է երկու երկրներին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր  փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 տարի առաջ սահմանը հատած ընտանիքին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դաձել պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը’