‘Ազատամարտիկին դատապարտեցին վեց տարվա ազատազրկման՝ առանց բավարար ապացույցների’

1089

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը: Դատավոր Լեւոն Ավետիսյանը ազատամարտիկին դատապարտեց 6 տարվա ազատազրկման եւ 2000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի:

Դատավճռի հրապարակումից հետո Վոլոդյա Ավետիսյանի մարտական սկսեցին վանկարկել «դավաճաննե՛ր», ինչպես նաեւ  հայհոյանքներ ուղղեցին դատավորի եւ դատախազի հասցեին:

Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առկա ապացույցները բավարար չէին մեղադրական ակտ կայացնելու համար: Նրա խոսքով՝ այս ամենը արվեց այն բանի համար, որ համաներում չկիրառվի եւ Վոլոդյա Ավետիսյանը շարունակվի գտնվել կալանքի տակ: Փաստաբանը նշեց նաեւ, որ պատրաստվում է Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը:

Նշենք, որ դատարանի բակում էին նաեւ Վոլոդյա Ավետիսյանի երեք անչափահաս երեխաները:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից գտնվում է անազատության մեջ։ Նա առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցիները դատի են տվել Ժիրինովսկուն և ՌԴ Պետդուման’
Հաջորդ հոդվածը‘ՀԲ Հայաստանին նախատեսում է սոցիալական, իսկ Ադրբեջանին` ներդրումային աջակցություն’