‘Ազատամարտիկի նամակը ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին’

7740

Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանին

Մեծարգո պարոն հրամանատար 
Ձեզ եմ դիմում՝ քաջ գիտակցելով, որ դուք,  Ձեր հնարավորության սահմաններում, անում եք ամեն ինչ՝ մեր երկիրը արհավիրքներից փրկելու համար: Հետևաբար՝ խնդրում եմ նամակս դիտարկեք իմ ու իմ մարտական ընկերների կողմից որպես հոգու ճիչ: 
Հարգելի հրամանատար: 
Ձեր կառավարման տարիներին ես, որպես ազատամարտիկ և ՀՀ քաղաքացի, ինձ հպարտ էի զգում: Որովհետև վայելում էի պետության հարգանքը: Հպարտ էի, որ հայկական բանակի սպա էի, որ Ձեր հրամանատարությամբ կարողացանք Հայաստան պետություն ստեղծել ու Արցախն ազատագրել: Առանձնակի բերկրանքով էի լցվում մեր դրոշի, զինանշանի և հիմնի համար: Հպարտանում էի՝ երբ տեսնում էի, թե ինչպիսի արժանապատվությամբ էիք ներկայացնում մեր երկիրը ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Նազարբաևն էլ ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էր դիմում Ձեզ: Եվ այս արժապատվության ու հպարտության զգացողությունները իմ ու ընկերներիս մոտ դրական լիցքերի վերածվելով՝ ստիպում էին մեզ արժանապատվորեն ծառայելու մեր հայ հասարակությանն ու հայրենիքին: Ստիպում աշխատելու և արարելու հայրենիքում: Այդ դրական լիցքերը փոխանցվում էին մեր ընտանիքներին, ընկերներին, հետևաբար՝ նաև ողջ ժողովրդին:
Ձեր հրամանատարությամբ ռազմաճակատում բազմաթիվ փառապանծ հաղթանակներ գրանցելով՝ աշխարհին ապացուցեցինք, որ հազարամյա մշակույթ ու պատմություն ունեցող, արարող ու ազատատենչ, քրիստոնյա ժողովուրդ ենք և իրավունք ունենք մյուս ժողովուրդների նման ազատ, ժողովրդավար պետություն ունենալու: Եվ աշխարհը ընդունեց մեզ: 
Ձեր կառավարման տարիներին ազատամարտիկը ազգային արժեք էր: Ցավոք՝ ինչպես չար հեքիաթներում է լինում, մի խումբ բորենիների հաջողվեց պալատական հեղաշրջման միջոցով բռնազավթել իշխանությունը: 
Մեծարգո գլխավոր հրամանատար:
Չեմ ուզում թվարկել այս բորենիների չարագործությունների ցանկը, քանի որ դուք հարյուրապատիկ անգամ ավելի լավ գիտեք: 
Ցանկանում եմ նշել, որ տարիների ընթացքում տղաներից շատերը, չդիմանալով նվաստացումներին, դարձան թմրամոլներ, հարբեցողներ, մի քանիսն էլ իրենց պայթեցրին ու կախեցին: Քանի որ հասել էին մուրացկանության եզրին և չգիտեին՝ ինչ պատասխանեին իրենց երեխաների պարզ հարցին. «Հայրի՛կ, կռվեցիք ,որ սովա՞ծ մեծանանք»: Այս բորենիները ամեն օր արհամարհում ու նվաստացնում են ազատամարտիկին:
Մեծարգո պարոն գլխավոր հրամանատար:
Մեր տղաներից շատերը հիմա էլ մարտնչում են Ձեր դրոշի տակ: Մենք վստահ ենք, որ Ձեր հրամանատարությամբ ինչպես Արցախը ազատագրեցինք Ադրբեջանից, այնպես էլ մեր հարենիքը կազատագրենք այս անհայրենիք բորենիներից:

Ազատամարտիկ՝ Գևորգ Ալիխանյան

www.z1news.am

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Ղազարյանը նորամուտը նշել է «Միլանի» դեմ խաղում’
Հաջորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. նոր տեսախցիկներ Երեւանի խաչմերուկներում’