‘Ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը սրիկա պետք է լինի. «Ժողովուրդ»’

1319

«Ազատամարտիկների դաշինքը» երեկ տարածած հայտարարությամբ պաշտոնապես հաստատել է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն լուրը, ըստ որի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նախորդ օրը հարձակման են ենթարկվել: «Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությամբ՝ կատարվածի համար սլաքն ուղղվում է դեպի իշխանությունների կողմը: «Եթե իսկապես հարձակվողներն իշխանական շրջանակներից են և ինչ-որ պաշտոնյայի կամ կառույցի ղեկավարի հրահանգն են կատարել, ապա պիտի արձանագրենք, որ նման հրահանգ տվողը, մեղմ ասած, անմեղսունակ է, եթե կարծում է, որ նման մեթոդներով այսօրվա Հայաստանում հնարավոր է խնդիր լուծել և ծեծելով կարելի է մարդկանց ստիպել, որ իրենց հայացքներից հրաժարվեն: Բացի այդ՝ ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը սրիկա պետք է լինի»,- գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘ԿԲ նախագահի հոր պաշտոնի առաջխաղացումը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանների երդման արարողությունը՝ օրթոպեդիկի բակում, մարզպետներինը՝ հրաձգարաններում, հանրապետականներինը՝ քյաբաբանոցներում. «ՉԻ»’