‘Ազատամարտիկները կկազմավորեն Հայոց աշխարհազոր` ընդդեմ հանցագործ իշխանությունների’

1778

Ազատամարտիկների Ազգային Շարժումը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը որոշում է կայացրել կազմավորել Հայոց աշխարհազոր: Հաղորդագրությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի իշխանությունների հանցագործ ղեկավարման արդյունքում սասանվել են մեր պետության հիմքերը, այլասերվել են հոգևոր և մշակութային արժեքները:

Երկրում ստեղծվել է ստի, կեղծիքի, հիասթափության ու վախի մթնոլորտ: Հանցագործ իշխանավորներին ժողովրդի դատի առջև կանգնեցնելու, երկիրը կործանումից փրկելու և նոր որակի Հայաստան կառուցելու նպատակով Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը որոշում է կայացրել կազմավորել ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ: Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում բոլորին ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 18.00-ԻՆ ԳԱԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, որպեսզի համատեղ ուժերով հասնենք մեր նպատակին: Ամեն մի հայ իր կյանքում գոնե մեկ անգամ իր կռիվը պետք է տա արժանապատիվ ապրելու համար: Եկել է փորձության ժամը»:

Ազատամարտիկների Ազգային Շարժում

Նախորդ հոդվածը‘Ֆեյսբուքյան արձագանքներ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին’
Հաջորդ հոդվածը‘Հորդանանի խորհրդարանում պատգամավորներից մեկը կրակ է բացել (տեսանյութ)’