‘Ազատամարտիկները կոչ են անում մասնակցել Մարտի 1-ի հանրահավաքին ‘

1205

Այսօր «Նոյյան տապան» ակումբում մամլո ասուլիսով հանդես եկած ազատամարտիկները տեղեկացրել են, որ իրենք մասնակցելու են Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, եւ կոչ արեցին բոլորին անել նույնը: Ազատամարտիկները նաեւ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ «Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի եւ ավազակների ձեռքերում, հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ աշխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը»։

«Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ. վերջին ցայտուն օրինակը Երկրապահ կամավորակաների միության օտարումն էր հայ ժողովրդից` տխրահռչակ Սերժ Սարգսյանի ձեռամբ, երբ վերջինս բաժանարար գիծ գծեց իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ։ ԵԿՄ համագումարում այլեւս իրենց պատվավոր տեղերն են զբաղեցնում Արցախյան հերոսամարտի հետ կապ չունեցող մարդիկ։ Այդ օրը երկրի իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին։ Մենք Արցախյան ազատամարտի մասնակիցներս, հայտարարում ենք ազատամարտիկների համահավաքի անհրաժեշտության մասին»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: Նրանք նշում են նաեւ, որ «քանի որ մարտի 1-ը մեր ժողովրդի ողբերգական այն օրերից է, երբ իշխանությունների ձեռամբ զոհվեցին տասը անմեղ քաղաքացիներ և բռնազավթվեց Հայաստանի իշխանությունը, մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին»։

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Եթե Տիգրան Սարգսյանը Նաիրիտի տարածքում վարդ ցաներ, այդ գումարը կհաներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ին Կոնգրեսը և ՀԺԿ-ն հրավիրում են հանրահավաք. Հոլովակ ‘