‘Ազատամարտիկների դաշինքը վաղը Եռաբլուրում հավաք է անցկացնելու. «Հրապարակ»’

1977

Ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունները խիստ զայրացրել են պատերազմի վետերաններին: Ազատամարտիկների դաշինքը վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Եռաբլուրում հավաք է անցկացնելու՝ քննարկելու իրենց նկատմամբ պետության վերջին օրերի վերաբերմունքը: Այս մասին գրում է «Հրապարակը»՝ մանրամասնելով.

Որոշ տեղեկություններով` նրանց կմիանան նաև դաշինքի մեջ չընդգրկված ազատամարտիկներ և խմբեր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին բռնություն էր կիրառվել Ռազմիկ Պետրոպանի և Մանվել Եղիազարյանի նկատմամբ, իսկ մեկ օր անց ծեծի էր ենթարկվել դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, ով դեռևս հիվանդանոցում է: Ի դեպ, հիվանդանոցում է նաև դաշինքի անդամ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալը, ով դեռևս պատերազմում վնասված ոտքի ծանր վիրահատության է ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Սա արդեն ավելին է, քան «բեսպրեդելը». «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում’