‘«Ազատամարտիկների դաշինք»-ը՝ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)’

1380

Երեկ որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն  մասին, որ նախօրեին ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: 

Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ  մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը  մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:

Երեկ կայացել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում  մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին: 

Ազատամարտիկները նաև  հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման  և կոչ արել մարտական ընկերներին դեկտեմբերի 10-ին  ժամը 12:օօ-ին  հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանների երդման արարողությունը՝ օրթոպեդիկի բակում, մարզպետներինը՝ հրաձգարաններում, հանրապետականներինը՝ քյաբաբանոցներում. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը պաշտոնապես ներկայացվեց որպես «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)’