‘Ազատամարտիկների հավաքը Եռաբլուրում. Տեսանյութ’

3372

Ինչպես արդեն նշել էինք, Եռաբլուրում այսօր ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցում էին մի քանի հարյուր ազատամարտիկներ:
Ազատամարտիկները նախ ծաղիկներ են դրել զոհված ընկերների շիրիմին, ապա անցել քննարկումների: Հիշեցնենք, որ ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել են իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները:

Ելույթով հանդես են եկել Ապարանի գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը եւ այլք:
«Եկել ենք Եռաբլուրմ որովետև հաշվետվություն ունենք տալու մեր ընկերներին»,- իր ելույթում նշել էր Ռազմիկ Պետրոսյանը:
Ilur.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այսօր իրանակացավ առաջին փուլը, շատերը եղանակային պայմաններից ելնելով չէին հասցրել գալ հավաքին եւ նրանք կիրակի են միանալու, իսկ երկուշաբթի արդեն, միասին հավքվելու են՝ մարտավարությունը որոշելու:
«Ուզում ենք միանալ, ստեղծել մի կառույց, ոչ միայն նման դեպքերի դեմը առնելու, այլեւ՝ մեր երկիրը այս վիճակից հանելու համար»,- նշեց նա:
Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ եթե իշխանությունները չեն կանգնած այս ամենի հետեւում, ուրեմն առաջինը հենց իրենք պետք է շահագրգռված լինեն բացահայտել:
«Մենք խնդիր չունենք ինչ-որ մի չինովնիկի կամ ոստիկանի գործից ազատելու, երեւույթն է վատ, երբ չինովնիկը իր ղեկավարին նման հայտարարությամբ արջի ծառայություն է մատուցում, իր նվիրվածությունն է դրանով ցույց տալիս»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի խոսքերով էլ՝ տեղի ունեցածից հետո պետք է հետեւություն անել, որ որեւէ ազատամարտիկ կամ քաղաքացի ապահովագրված չէ այս երկրում:

Հավաքին հնչած մի շարք ելույթներից հետո ազատամարտիկները հայտարարություն են ընդունել (տեքստը կներկայացնենք քիչ ուշ) և որոշել են հաջորդ հավաքը անցկացնել դեկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին:
Հավաքի վայրում է գտնվել նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ով մի փոքր հեռավորությունից հետևում էր իրադարձություններին:
Մանրամասները տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը‘«Հերթա»-«Բորուսիա». խաղից առաջ ‘
Հաջորդ հոդվածը‘Daily Star. Ռոջերսը ցանկանում է թիմ վերադարձնել նախկին հարձակվողին’