‘Ազատության անդրադարձը մեր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի գործի կարճմանը’

1484

Քննչական կոմիտեն օրեր առաջ կարճել է ilur.am-ի թղթակից Ռաֆայել Աֆրիկյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընտրատեղամասերից մեկում Հանրապետականի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը կոտրել էր լրագրողի ֆոտոխցիկը։

«Ինքը դիտավորյալ հենց տեսախցիկին էր ցանկանում հարվածել, որովհետև իմ ու իր խոսակցությունը իմ տեսախցիկով ձայնագրվել էր», — պատմում է Աֆրիկյանը, — «Ուղղակի Հայաստանում դժվար է հավատալ արդարադատությանը, բողոքարկելու իմաստ էլ չեմ գտնում, որովհետև բողոքարկելուս արդյունքը գիտեմ ինչ է լինելու։ Եթե իրենց պետք է, իրենք ցանկացած գործ կարողանում են կարճել»։

Լրագրողը ուշադրություն է դարձնում մեկ այլ հանգամանքի վրա՝ քրեական գործը հարուցվել էր ոչ թե լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, այլ՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածով, որով առավել մեղմ պատիժ է նախատեսված։

«Ես համաձայն չէի, որ այդ հոդվածն է դրված եղել՝ առաջինը, և երկրորդը՝ ավելի զավեշտալի ստացվեց, որ իրենց դրած այդ հոդվածը իրենք կարճեցին», — ասում է ilur.am-ի թղթակիցը։

Հանրաքվեից հետո ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անդրադարձել էր լրագրողների դեմ հարձակումներին՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ուսումնասիրել բոլոր միջադեպերը։ Միջազգային կառույցի ներկայացուցիչը առանձնացրել էր նաև Ռաֆայել Աֆրիկյանի հետ կապված միջադեպը, որով քրեական գործը, փաստորեն, կարճվեց։

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Facebook-ն արգելել է զենքի վաճառքի վերաբերյալ մասնավոր հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա» -«Ինգոլշտադ»֙2:0 (տեսանյութ)’