‘Ազատության հրապարակում մոմավառությունը շարունակվում է (Ֆոտոներ)’

1312

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 20-ը ՀՀ քաղաքացիները հայտարարել են ժողովրդական սգո օր. առավոտյան ժամը 9-ից՝ ի հիշատակ երեկ հիվանդանոցում մահացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի, նրանք մոմավառություն են անցկացնում Ազատության հրապարակում: Այժմ տասնյակ քաղաքացիներ վառվող մոմեր, ծաղիկներ եւ խաղալիքներ են տեղադրում Օպերայի աստիճաններին: Նշենք նաև, որ այս պահին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի է ունենում փոքրիկի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը կկայանա վաղը՝ հունվարի 21-ին, ժամը՝ 13:00-ին:

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը հունվարի 18-ին կտրուկ վատացել էր, իսկ երեկ՝ հունվարի 19-ին, երեխայի մոտ արձանագրվել էր կենսաբանական մահ:  Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չէր հաջողվել. զարգացել էր սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն, տեղի էին ունեցել անդառնալի փոփոխություններ, ինչն էլ հանգեցրել էր մահվան:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանության ցավակցությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլայ Սվանիձե. Պերմյակովի նկատմամբ արդարադատությունը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում’