‘Ազատության հրապարակում Ֆիլմ են ցուցադրել «Global gold»-ի մասին (Տեսանյութ)’

1574

Այսօր Ազատության հրապարակում բնապահպանները կազմակերպել են ֆիլմի դիտում՝ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի մոտակայքում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Հանքը շահագործում է ամերիկյան «Global gold» ընկերության կողմից, որի ղեկավարներից է Ամերիկայի հայկական ասամբելայի ղեկավարներից Վան Կրիկորյանը:

Կազմակերպեչիները ներկայացրել են «Global gold» ընկերության ղեկավարության աշխատավարձների վերաբերյալ տվյալներ, ըստ որի միայն Կրիկորյանը ստանում է ամսական 17 հազար 500 դոլար աշխատավարձ: Այն դեպքում, երբ հանքավայրի բոլոր աշխատողները միասին (մոտ 60 հոգի) ստանում են այդ թվի համարյա կեսը: Նրանց աշխատավարձները տատանումվում են 60-90 հազար դրամի սահմաններում: Նշենք, որ նրանց աշխատավարձները գոյանում են Հայաստանի ընդերքի շահագործման արդյունքում գոյացող եկամուտից, իսկ օրենքի համաձայն Հայաստանի ընդերքը հայ ժողովրդի սեփականությունն է եւ այդ եկամուտը պետք է բաշխվի համաչափորեն: 

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Կրիկորյանը եւ նրա գլխավորած Ամերիկայի հայկական ասամբելյան սերտ կապեր ունեն Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ: Չի բացառվում, որ  «Global gold»-ի հետ կապերի մասին եւս տեղեկություններ ի հայտ գան: 

Նախորդ հոդվածը‘Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ ցույցի ժամանակ գրեթե 100 մարդ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականում նորից կոնֆլիկտ է հասունացել’