‘«Ազատության հրապարակ» նախաձեռնությունը միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գործընթացին (Տեսանյութ)’

1622

«Ազատության հրապարակ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ողջունել են Հայ ազգային կոնգրես կուսակցություն ստեղծելու գաղափարը:

Նախաձեռնության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

 «1. Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության գլխին  կանգնածեն դեռևս Մարտի 1-ի ոճրագործության արդյունքում վերարտադրված հանցավոր տարրերը, ինչի արդյունքում Հայաստանում շարունակվում է նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի ամենաթողությունը, քաղաքացիների ամենօրյա թալանը և հետևողական հալածանքները

2. Նկատի ունենալով, որ քրեական տարրերի վրա հիմնաված և քրեական բարքերով առաջնորդվող իշխանության հակաժողովրդականգործունեությունը նպաստում է երկրում գործազրկության, աղքատության, մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարման, արտագաղթի,բանակում բարոյահոգեբանակ վիճակի վատթարացման ծավալների մեծացմանը, ինչը հղի է Հայաստանի համար անդառնալի,  ծանր հետևանքներով՝ ընդհուպ մինչև անկախության կորուստ: 

Որպես Հայաստանի ապագայով մտահոգված և հինգ տարվա ընթացքում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործինլծված քաղաքացիներ, քաջ գիտակցում ենք, որ ստեղծված խնդիրները լուծելու և անցանկալի զարգացումները կանխելու միակ ելքը՝ օրառաջ գործող վարչախմբի տապալումն ու ազատ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է:

Մենք` դեռևս 2008թ. մարտի 21-ից ի վեր Ազատության հրապարակի շրջափակված լինելու պայմաններում նախ Հյուսիսային պողոտայում,ապա Սարյան պուրակում ամենօրյա բողոքի միջոցառումներ անցկացնող քաղաքացիներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու ամենօրյա պայքարը հանուն ազատության, հանուն Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման:

Ողջունելով Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնած «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու գործընթացը հայտարարում ենք` «Ազատության հրապարակ» նախաձեռնությունը ողջ կազմով միանում է այդ նախաձեռնությանը, ինչպես անցած տարիների ընթացքում այսուհետ ևս պայքարը Հայ ազգային կոնգրեսի և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակելու նպատակով:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ երկիրը հանցագործ իշխանավորներից ազատելու և Հայաստանը օրենքի պետություն դարձնելու պայքարին»:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ՝ սերիալներում նկարահանվում ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրք-սիրիական սահմանադռանը պայթյունի հետեւանքով բազմաթիվ մարդիկ զոհվել եւ վիրավորվել են’