‘Ազատություն Խաչիկին. Ֆրանսիացի ուսանողներն ընդդեմ հայ երիտասարդի արտաքսման’

1042

Արդեն մի քանի օր է, ինչ Փարիզում մեկնարկել են ֆրանսիական լիցեյում սովորող արտասահամանցի աշակերտներ Լեոնարդայի և հայազգի Խաչիկ Խաչատրյանի արտաքսման դեմ ուղղված բողոքի ցույցերը, որոնց մասնակցում են հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ:

19-ամյա Խաչիկ Խաչատրյանը, ում ընտանիքն ապրում է Ֆրանսիայում, վտարվել է այս շաբաթ օրը: Նա հինգշաբթի առաջին իսկ չվերթով ժամանել է Հայաստան, որտեղ ոստիկանության կողմից նրան մեղադրանք է ներկայացվել երկամյա պարտադիր զինվորական ծառայությանը չներկայանալու համար, ինչը ենթակա  է 3-ից 5 տարվա ազատազրկման:

Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Խաչիկը սովորում էր գիտելիք  ստանալու և իր երկրի թշվառությունից դուրս գալու նպատակով, և  Լիցեյների ազգային միությունը պահանջում է, որ յուրաքանչյուր ոք, էական չէ՝ փոքրամասնություն է ներկայացնում, թե մեծամասնություն, պետք է պաշտպանվի օրենքի կողմից, որը թույլ է տալիս ավարտել դպրոցական կրթությունը, հայտնում է humanite.fr-ն: 

Մասնավորապես՝ ներկայացված պահանջում ասվում է.

Դպրոց հաճախելու համար կարիք չկա ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև՝ ոչ մի աշակերտ իրավունք չունի դադարեցնել իր դպրոցական կրթությունն  այն պատճառով, որ ինտեգրված չէ Ֆրանսիայում: Հանրապետական դպրոցները ստեղծած են ինտեգրացիայի, հավասարության,  միասին ապրելու և  տարածքի բոլոր երեխաներին կրթությամբ պահովելու նպատակով: Լիցեյների ազգային միությունը չի հանդուրժի, որ ոստիկանությունը միջամտի կրթական համակարգին՝  ձերբակալելով աշակերտին, և պահանջում է  Ֆրանսիա ետ կանչել Խաչիկին և Լեոնարդային, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց ուսումը խաղաղ ճանապարհով: 

Այս նպատակով Facebook-ում ստեղծվել է հատուկ էջ, որում բողոցի ցույցի մասնակիցներին տեղեկացնում են  հետագա գործողությունների մասին, ինչպես նաև տեղադրվում են վերջին նորությունները: Էջը կրում է    «Ազատություն Խաչիկին» անվանումը: 

Այս դեպքը Փարիզում առաջինն է 2006 թվականից ի վեր:

Նախորդ հոդվածը‘Դատարանը Բեռլուսկոնիին զրկել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘Ալիևը պաշտոնապես դարձավ Ադրբեջանի նորընտիր նախագահը’