‘«Ազատություն» ռ/կ-ի նախկին համակարգողին կառավարությունը աշխատանքի առաջարկ է արել ‘

1216

«Ազատություն» ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի նախկին տնօրեն (պաշտոնից ազատվել է բոլորովին վերջերս) Աղասի Ենոքյանին աշխատանք են առաջարկել Կառավարությունում: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Աղասի Ենոքյանը:

Նրան առաջարկել են Կառավարությանն առընթեր «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, բայց քաղաքագետը դեռ վերջնական համաձայնություն չի տվել:

«Հենց լինի հրամանը, այդ ժամանակ որոշումս ձեզ կասեմ, եկեք սպասենք: Առաջարկ եղել է, բայց ոչ վարչապետի կողմից: Ես դեռ լավ տեղյակ չեմ` ինչ է նշանակում այդ աշխատանքը, դեռ մի քիչ պետք է հասկանամ, թե ինչ է նշանակում այն, չգիտեմ այդ աշխատանքի էությունն ինչ է, պետք է ծանոթանամ, վերջնական այո չեմ ասել»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարը: 

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչում չեն ընդունել գերված զինվորի հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘Ստամոքսում թմրանյութ տեղափոխողին վիրահատած բժիշկը յուրացրել է հերոինի փաթեթը’