‘«Ազատություն» ռ/կ. Հայաստանը «Սմերչ»-ի նմանօրինակ չինական AR1A հրթիռային համակարգեր է ձեռք բերել’

1992

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչև 130 կիլոմետրի: 

Աղբյուրը, սակայն, չի նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-երը, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը, նշելով, որ ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն սկսած օգոստոսի 20-ից:’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հայկական ուժերը մտել են Ֆիզուլի’