‘Ազատ Արշակյան. Հայաստանի անկախության հռչակումը ֆենոմենալ երևույթ էր ‘

1156

Հայաստանի անկախության հռչակումը ֆենոմենալ երևույթ էր համաշխարհային պատմության մեջ ընդհանրապես: Այս մասին Հայաստանի անկախության հռչակման 24-ամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Հայ ժողովուրդը հազարմյակների պատմության ընթացքում կարողացավ 5-րդ անգամ վերականգնել իր անկախությունը: Բազմաթիվ դարերի ընթացքում, չունենալով պետական կառույցներ, չունենալով սեփական փորձ, մենք կրկին կարողացանք վերականգնել կորցրած ինքնիշխանությունը: Դա իրոք ֆենոմեն էր»,-նշել է Արշակյանը:

Պետական մտածողությունը, գտնում է քաղաքական գործիչը, հայերը չկորցրին նաև խորհրդային շրջանում: Ժողովրդի հսկայական նորուժը, նրա կոլեկտիվ գիտակցությունը, հաստատ, չէր համապատասխանում այն կարգավիճակին, որում նա գտնվում էր: «Մեր ժողովուրդը վաստակեց անկախ պետություն ունենալու իրավունքը, և այդ իրավունքը մենք փայլուն կերպով իրականացրինք 1990 թվականի Հռչակագրի և 1991 թվականի Հանրաքվեի  միջոցով»,-ասել է Արշակյանը: 

Նախորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանին պատկանող ընկերությունում հափշտակվել է 300 մլն դրամ. Փաստինֆո’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկ. Մեր երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանը’