‘«Ազատ դեմոկրատները» թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու’

1179

«Ազատ դեմոկրատները» հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ որևէ մեկին չի սատարելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Հայտարարությա նտեքստը ներկայացնում ենք ստորև. 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը (http://www.fdp.am/?p=566) և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու:

Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ի մեղադրական վճիռների թվով առաջատարը Ռուսաստանն է’
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է վրան խփի’