‘«Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» պառակտվեցին ‘

1033

Այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որ Խաչատուր Քոքոբելյանն այսուհետև ոչ մի ֆորմատով չի ներկայացնելու «ժառանգություն» խմբակցությունը: Այդ մասին այսօր, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ի նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն իր հերթին հայտարարեց.

««Ժառանգություն» խմբակության կանոնակարգի համաձայն՝ այն հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միասնական խմբակցություն, սակայն այսուհետ ես ու Ալեքսանդր Արզումանյանը, ֆորմալ առումով մնալով «Ժառանգություն» խմբակցությունում, կներկայացնենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը»։

Նախորդ հոդվածը‘Վարդենիսում գծերից դուրս են եկել 4 բեռնատար վագոն ‘
Հաջորդ հոդվածը‘SOS՝ Միքայել Մինասյանը հասել է հէկերին ‘