‘Ազատ են արձակվել Իրանի ընդդիմության առաջնորդի 2 դուստրերը’

790

Այսօր ազատ են արձակվել իրանական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր Հոսեյն Մուսավիի 2 աղջիկներին՝ Նարգեսին և Զահրուին: Ըստ պաշտոնական աղբյուրների, կանայք ազատ են արձակվել հարցաքննությունից հետո: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի իշխանությունները երեկ ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր-Հոսեյն Մուսավիի դուստրերին: Ի դեպ, Մուսավին և իր կինը 2011 թվականից տնային կալանքի տակ են:

Նարգես և Զահրա քույրերը ձերբակալվել էին իրենց տանը: Թե ուր էին նրանց տարել իրավապահները՝ անհայտ էր: Մուսավին ընդամենը երեք դուստր ունի: 2013 թ. հունվարին նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որում գանգատվել էին, թե իշխանությունները երկար ժամանակ է՝ իրենց արգելում են շփվել ծնողների հետ:

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանի արյան և մեզի մեջ որոշակի շեղումներ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է իրականացրել’