Ազար. Ես ու Անչելոտին չենք խոսում իրար հետ

260
BILBAO, SPAIN - DECEMBER 22: Eden Hazard of Real Madrid reacts during the LaLiga Santander match between Athletic Club and Real Madrid CF at San Mames Stadium on December 22, 2021 in Bilbao, Spain. (Photo by Juan Manuel Serrano Arce/Getty Images)

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ չի շփվում մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։

Այս մրցաշրջանում 32-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 296 րոպե՝ դառնալով մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ազարը վերջին անգամ «Ռեալում» խաղացել է հունվարի սկզբին:

«Մեր միջև հարգանք կա։ Բայց չեմ ասի, որ մենք խոսում ենք իրար հետ, քանի որ չենք խոսում։ Բայց հարգանքը միշտ կլինի։ Նույնիսկ եթե վաղը նա որոշի, որ ես այլևս չեմ խաղալու։

Ես պետք է հարգեմ Կառլո Անչելոտիի պես մարդուն։ Նրա համար, թե նա իրենից ինչ է ներկայացնում  ֆուտբոլի համար, ինչի է հասել իր կարիերայում։ Դրա հետ կապված խնդիրներ չկան»,- Ազարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Ազարի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը:

Նախորդ հոդվածըՄոլդովա․ Մերձդնեստրում ահաբեկության նախապատրաստման հետ Ուկրաինան կապ չունի
Հաջորդ հոդվածըՂազախստանում պնդում են, որ երկիրն անվանափոխվի Ղազախական Հանրապետություն