‘Ազար. «Կցանկանայի աշխատել Զիդանի հետ»’

1280

Լոնդոնյան «Չելսիի» եւ Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ կցանկանար աշխատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

«Զիդանով հիանում էի դեռ այն ժամանակ, երբ երեխա էի, իսկ այժմ կցանկանայի աշխատել նրա հետ,_ Ազարի խոսքերն է մեջբերում La Gazzetta Dello Sport-ը: _Բացի այդ վերջերս Զիդանն իմ մասին որոշ բաներ է ասել: Հաճելի է նրան հետեւել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա իր պարտականությունները կարողանում է հիանալիորեն կատարել: Կցանկանայի խաղալ նրա գլխավորած թիմում, սակայն այս պահին «Չելսիի» հետ պայմանագիր ունեմ»:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «կապույտների» կազմում 30 հանդիպում է անցկացրել, խփել է 2 գնդակ եւ կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը‘ Պիկե. «Հիանալի կլինի եթե «Լեսթեր»-ը դառնա Անգլիայի չեմպիոն»’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»֙ 1:1․ Ազնավականները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’