‘Ազգային ժողովի նախագահը ստորագրեց գազային համաձայնագրերը’

856

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ստորագրել է հայ — ռուսական վիճահարույց գազային համաձայնագրերը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը և

հիշեցնում, որ՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պնդում են, որ երեկ այս փաստաթղթերի վավերացման հարցով քվեարկությունը անօրինական է եղել, ուստի դրանք սահմանված կարգով չեն հաստատվել: Նրանք, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի երեկվա նիստի օրիանականությունը կվիճարկեն Սահմանադրական դատարանում:

Միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վավերացված համաձայնագրերը պետք է հաստատի նաև Սերժ Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները հանդես կգան հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն’