‘Ազգային Ժողովում Վահան Հովհաննիսյանին կփոխարինի Միքայել Մանուկյանը’

959

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի`երեկ կայացած  նիստում  որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին   ԱԺ ՀՅԴ  խմբակցությունում կփոխարինի  Միքայել Մանուկյանը, տեղեկացնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանը նշանակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտագարգ և լիազոր դեսպան:

Դաշնակցության ԱԺ համամասնական ցուցակում Միքայել Մանուկյանը 9-րդն է: Նա նախորդ գումարման պատգամավոր էր, մասնակցել է Արցախյան պատերազմին, մի շարք պետական շքանշանների է արժանացել, թղթակցել է «Երկիր» օրաթերթին, 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է:  

Դաշնակցությունը խորհրդարանում ներկայացված է հինգ հոգանոց խմբակցությունով: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն երրորդ փորձից նվաճեց «Ոսկե գնդակը» (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է 2013-ի բյուջեի 11 ամսվա կատարողականը. Եկամուտներն ու ծախսերը ավելացել են ‘