‘Ազգային հավաքականների ընկերական հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

629

Այս оրերին ազգային հավաքականների ելույթների ժամանակն է: Նրանցից շատերը այսօր, վաղը և ուրբաթ оրը ընկերական հանդիպումներ կանցկացնեն:

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս մարել է հասարակության հետաքրքրությունը ընկերական հանդիպումների նկատմամբ: Նույնիսկ բանավեճեր են ծագում դրանցից ընդհանրապես հրաժարվելու հարցի շուրջ: Իհարկե, այդ ամենը չի վերաբերում ինչպես եվրոպական, այնպես է հարավամերիկյան գրանդ հավաքականներին: Այդ իսկ պատճառով մեզ սպասում են շատ հետաքրքրական և լարված հանդիպումներ, որոնք չարժե բացթողնել:

Առաջինը  հանդիպումը, կարելի է ասել, աշխարհի առաջնության եզրափակչի կրկնությունն է. այսоր Դյուսելդորֆի խաղադաշտում կհանդիպեն Գերմանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները: Վաղը նույնպես տեղի կունենա երկու սուպերմենամարտ. Իտալիան հանդես կգա Հոլանդիայի դեմ, Ֆրանսիան՝ Իսպանիայի: Վերջապես, ուրբաթ оրը միմյանց դեմ դուրս կգան Բրազիլիան ու Կոլումբիան:

Փոխչեմպիոնների ամբողջական կազմն այս տեսքն ունի.

Դարպասապահներ. Ռոմերո («Սամպադորիա», Իտալիա), Անդուխար («Նապոլի»,Իտալիա),

Պաշտպաններ. Սաբալետա,Դեմիկելիս (երկուսն էլ՝«Մանչեսթր Սիթի», Անգլիա), Ֆ. Ֆերնանդես(«Սոունսի», Անգլիա), Կամպանյարո («Ինտեր», Իտալիա), Բասանտա («Ֆիորենտինա», Իտալիա), Ռոխո («Մանչեսթր Յունայթեդ», Անգլիա),

Կիսապաշտպաններ. Մասկերանո («Բարսելոնա», Իսպանիա), Գագո («Բոկա Խունիորս»), Բիլյա («Լացիո», Իտալիա), Ալվարես («Սանդերլենդ», Անգլիա), Ա. Ֆերնանդես («Սելտա», Իսպանիա),Դի Մարիա («Մանչեսթր Յունայթեդ», Անգլիա),Պերես («Բենֆիկա», Պորտուգալիա), Լամելա («Տոտենհեմ»,Անգլիա),

Հարձակվողներ. Իգուաին («Նապոլի», Իտալիա), Ագուերո («Մանչեթր Սիթի»), Գայթան («Բենֆիկա»), Լավեսի («ՊՍԺ», Ֆրանսիա):

Գերմանացիների հավաքականում հազիվ թե խաղա Оզիլը, ով մի փոքր վնասվածք ունի: Վնասվածքներ ունեն նաև Շվայնշտայգերը և Մուստաֆան: Առողջական խնդիրներ ունեն Հյումելսը, Բոատենգը և Խեդիրան:

Անտոնիո Կոնտեն հավաքական չի հրավիրել «Լիվերպուլի» նորեկին՝ Անտոնիո Բալոտելիին, այն դեպքում, երբ իր իսկ խոսքերով, Իտալիայի առաջնությունում հանդես եկող ակումբների բոլոր առաջատար հարձակվողները օտարերկրացիներ են:

Հոլանդիայի հավաքականի կազմում չեն խաղա Ռոբենը, վան դեր Վարտը, Կլասը, Հունտելարը: Նրանք բոլորն էլ առողջական խնդիրներ ունեն:

Իսկ հիմա Մայամիում տեղի ունենալիք հանդիպման մասին: Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչ Դունգան մնացել է առանց Հալկի: Այս ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով հավաքական է վերադարձել Ռոբինյոն, ում ծառայություններից հրաժարվել էր Սկոլարին:

Իսպանացիների կազմում վնասվածքի պատճառով չի խաղա Ինյեստան: Կոսյելնիի փոխարեն հավաքական է հրավիրվել «Բարսելոնայի» պաշտպան Մատյոն:

Այսօրվա հանդիպումները՝

Լիտվա–ОԱԷ, Իռլանդիա–Оման, ԴանիաԹուրքիա, ԱնգլիաՆորվեգիա, Մարոկոաթար, ՈւկրաինաՄոլդովա, ԳերմանիաԱրգենտինա, ԼատվիաՀայաստան, ՄյանմաՊաղեստին, ՖիլիպիններԹայվան:

Վաղվա հանդիպումները՝

Իրաք-Պերու, Ուզբեկստան-Հորդանան, Բոսնիա-Լիխտեյնշտեյն, Սլովակիա –Մալթա, Բելառուս-Տաջիկստան, Չինաստան-Քուվեյթ, Շվեդիա-Էստոնիա, Խորվաթիա-Կիպրոս, Բելգիա-Ավստրալիա, Իտալիա-Հոլանդիա, Ֆրանսիա-Իսպանիա:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Մինչև ղարաբաղյան խնդրի լուծումը թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի ‘
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկու շինարարության շինարարները 15 մետր բարձրությունից 7 տոննա ցեմենտ են թափել «Բենթլիի» վրա (ֆոտո)’