‘«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի հանրային հեռուստատեսության վերաբերյալ’

855

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Արցախի հանրային հեռուստատեսության կողմից կուսակցության գործունեության լուսաբանման անտեսման նկատմամբ: Հանրային հեռուստատեսությունը, պատշաճ իրազեկված լինելով 24.02.2013թ. կայացած կուսակցության հիմնադիր համագումարի, 23.09.2013թ. կայացած կուսակցության պաշտոնաթերթի շնորհանդեսի մասին, չի լուսաբանել այս իրադարձությունները, ինչպես նաև չի հաղորդել կուսակցության գրանցման մասին լուրը: Վերը նշված բոլոր իրադարձություններն իրենց բնույթով եզակի են կուսակցության կյանքում:

Արցախի հանրային հեռուստատեսությունը խախտել է բազմակարծություն ապահովելու իր գործառույթը՝ անտեսել ընդդիմադիր կուսակցության գործունեության լուսաբանումը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված չի կարծելու, որ ընդդիմադիր քաղաքական ուժին անտեսելու Հանրային հեռուստատեսության գործելակերպը թելադրված է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ցանկությամբ, չնայած վերջինիս կողմից քաղաքական ազատությունների սահմանափակման և քաղաքական այլընտրանքը բացառելու հակվածությանը, ինչը ժամանակին բերել է Արցախի միջազգային վարկի վնասմանը: Մենք հակված ենք կարծելու, որ հեռուստատեսության ղեկավարությունը որդեգրել է ինքնագրաքննության արատավոր պրակտիկա:

Կուսակցությունը դատապարտում է Արցախի հանրային հեռուստատեսության նման վարքագիծը, հիշեցնում, որ հեռուստատեսությունը ֆինանսավորվում է հանրության կողմից և պարտավոր է իր եթերում ապահովել բազմակարծություն և ղեկավարվել ժողովրդավարության և անկողմնակալության սկզբունքներով:

«Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմին

ԼՂՀ 

  

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Միասնական քննչական մարմնի ստեղծումը Կոնգրեսի ծրագրային դրույթներից է’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ը սպառնում է պատասխանատվության ենթարկել «Ռադիո Հայ»-ի ղեկավարությանը’