Ազգերի լիգա․ Իսպանիան հաղթեց Իտալիային եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

566

Իտալիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի Ազգերի լիգայի Եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում իսպանացիները մրցեցին Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմի հետ։

Միլանում տեղի ունեցացած խաղում 2։1 հաշվով հաղթեց Լուիս Էնրիկեի գլխավորած Իսպանիայի թիմը։

17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա վինգեր Ֆերան Տորեսը։

Գոլային փոխանցումը կատարեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։

42-րդ րոպեին Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց իտալացիների 34-ամյա խաղացող, «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին Տորեսը դարձյալ Օյարսաբալի փոխանցումից հետո ձեւակերպեց դուբլ։

83-րդ րոպեին «Ռոմայի» 25-ամյա կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի փոխանցումից հետո կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել իտալացիները չկարողացան եւ կխաղան երրորդ տեղի համար խաղում:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հոկտեմբերի 7-ին Թուրինում կվիճարկեն Բելգիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ 

Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ

Իտալիա — Իսպանիա՝ 1։2 (տեսանյութ)

 Լորենցո Պելեգրինի, 83 — Ֆերան Տորես, 17, 45+2

Հեռացում՝ Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), 42, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըՋրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» տնօրեն․ Ապրիլից ակումբը գործնականում եղել է սնանկ