Ազգերի լիգա․ Շոտլանդիայի հավաքականը հաղթեց Ուկրաինայի թիմին (տեսանյութ)

365

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբում Շոտլանդիայի եւ Ուկրաինայի հավաքականներն անցկացրին առաջին տուրից տեղափոխված հանդիպումը։ Գլազգոյում շոտլանդացիներն առավելության հասան 3:0 հաշվով։

70-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիական «Աստոն Վիլայի» 27-ամյա կիսապաշտպան Ջոն Մաքգինը, 10-րդ անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիական ՔՊՌ-ի 26-ամյա հարձակվող Լինդոն Դայքսը, որը 87-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։

4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։

Հաջորդ տուրում Ուկրաինայի հավաքականը սեպտեմբերի 24-ին Երեւանում կհյուրընկալվի Հայաստանի թիմին, շոտլանդացիները նույն օրը կընդունեն Իռլանդիայի թիմին։

Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C խումբ։

Ազգերի լիգա, B լիգա, առաջին խումբ, առաջին տուրից տեղափոխված խաղ

Շոտլանդիա — Ուկրաինա՝ 3:0 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 70, Լինդոն Դայքս, 80, 87

Նախորդ հոդվածըՀՀ ՊՆ–ի հաղորդագրությունը
Հաջորդ հոդվածըԱրսեն Հարությունյան. Իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է