‘Ազոյանը՝ «փուչիկների» գործի մասին. Բաներ կան, որ արդեն Աստված պետք է խառնվի ‘

1332

Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հանրապետական կուսակցության «փուչիկների» գործով դատավարությանը, որի արդյունքում օրերս մեկ տարվա ազատազրկման  դատապարտվեց ՀՀ քաղաքացի, քաղցկեղով հիվանդ Սերոբ Բոզոյանը:

«Ինձ թվում է` բաներ կան, որ արդեն Աստված պետք է խառնվի: Թե չէ՝ մեզ որ մնում է, սենց է լինում պատկերը», — գրել է Ազոյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կայացած ՀՀԿ-ի վերջին նախընտրական հանդիպում-համերգի ժամանակ պայթել էին հարյուրավոր փուչիկներ, ինչի արդյունքում ավելի քան 150 քաղաքացիներ, հիմնականում՝ երիտասարդներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Դատարանը գործով մեղավոր էր ճանաչել միայն փուչիկները մատակարարած Բոզոյանին, թեև վերջինիս փաստաբանը դատարանում հայտարարել էր, թե Բոզոյանը զգուշացրել է, որ մեթանով լիցքավորված փուչիկները կարող են պայթել:

 

 

Նախորդ հոդվածը‘Ինչու են մարդիկ արտագաղթում Հայաստանից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Սա շատ լուրջ միջադեպ էր’