Հումանիտար միջանցք բացել չի հաջողվել

382

Ինչպես իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն չի եղել մարդասիրական միջանցքի վերաբերյալ՝ «Ազովստալի» տարածքից քաղաքացիական անձանց ելքը կազմակերպելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «տեղական ժամանակով ժամը 14․00-ից «Ազովստալից» մարդասիրական միջանցք կբացվի քաղաքացիական անձանց համար, որոնց վերաբերյալ հայտ է ներկայացրել Կիևը»։

Սակայն ուկրաինական կողմը հայտարարել է, որ մարդասիրական միջանցքի մասին պայմանավորվածությունը պետք է փոխադարձ լինի, դա չպետք է լինի միակողմանի որոշում։

Վերեշչուկի խոսքով՝ ուկրաինական կողմը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշին՝ խնդրելով հանդես գալ որպես նման մարդասիրական միջանցքի նախաձեռնող և երաշխավոր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն ստիպված կլինի 15 միլիոն եվրո վճարել Պոչետինոյի մարզչական շտաբին, եթե հեռացնի
Հաջորդ հոդվածըՊատերազմի սկզբից զոհվել է 15 հազար զինվորական