Աթենքը և Նիկոսիան համակարծիք են Կիպրոսի հարցում

681

Աշխարհը չի պաշտպանի Կիպրոսը բաժանելու՝ Թուրքիայի ծրագիրը, համոզմունք են հայտնել Կիրիակոս Միցոտակիսը և Նիկոս Անաստասիադիսը։

Աթենքում հանդիպման ընթացքում Հունաստանի վարչապետը և Կիպրոսի Հանրապետության նախագահը դատապարտել են Անկարայի հայտարարությունը՝ կղզու չեզոք գոտում գտնվողՎարոշա շրջանը բնակեցնելու  և այն մասին, թե հակամարտությունը կարող է կագավորվել միայն Կիպրոսում երկու ինքնիշխան պետություն ստեղծելու դեպքում։

Կիպրոսի հույները, ինչպես նաև ԵՄ-ն, երբեք դրան չեն համաձայնի, համոզված են երկու երկրների առաջնորդները։

Կիպրոսի Հնարապետության ղեկավարը Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում չի բացառել, որ երկիրը կօգտագործի վետոյի իրավունքը՝ Թուրքիայի հետ ԵՄ-ի փոխհարաբերությունների դրական օրակարգի դեպքում։ Նիկոս Անաստասիադիսը, այնուհանդերձ, ընդգծել է, որ պատրաստ է մասնակցել բանակցությունների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո։

«Նույնպիսի հակաիրավական գործողություններ Թուրքիայի կողմից մենք տեսնում ենք ոչ միայն Կիպրոսի կամ Հունաստանի հանդեպ՝ Էգեյան ծովում, այլև Լիբիայի։ Նույնը եղել է Սիրիայում, Իրաքում և Լեռնային Ղարաբաղում։ Այդ վարքագիծը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության նորմերին և, ընդհանուր առմամբ՝ միջազգային իրավունքին։ Այդ ամենը մի օր հաշվի է առնվելու»,- հայտարարել է Անաստասիադիսը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին
Հաջորդ հոդվածըԲայդենը հակամարտություններ է կանխատեսում աշխարհում վարելահողերի համար