‘Աթենքում հայտնի լրագրողների շենքերի հարևանությամբ մի քանի պայթյուն է որոտացել’

797

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի տարբեր թաղամասերում հինգ հայտնի լրագրողների շենքերի մերձակայքում պայթյուններ են որոտացել: Շենքերին, որոնցից մեկը պատկանում է АМНА խոշոր լրատվական գործակալության տնօրենին, թեթև վնաս է հասցվել: Տուժածներ չկան, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Հունաստանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն տեղի ունեցածը որակել է, որպես «ժողովրդավարության շարժիչ ուժը հանդիսացող ԶԼՄ-ների բացահայտ ահաբեկման փորձ»:

Նախորդ հոդվածը‘Սարանսկում վեցամյա ահաբեկիչը ոստիկանական կարգախումբ է կանչել մանկապարտեզ’
Հաջորդ հոդվածը‘Վան Պերսին եւ Վիլաշ-Բոաշը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող եւ մարզիչ’