‘Աթոյան. Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրհորների փակումը կհանգեցնի ձուկ արտադրող փոքր ձեռնարկությունների փակմանը’

979

Հայաստանի իշխանությունների` Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրհորների փակման քաղաքականությունը կհանգեցնի ձուկ արտադրող փոքր ձեռնարկությունների փակմանը` այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ձուկ արտադրողների և արտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով, միամտություն կլիներ կարծել, որ ձկան հետ կապված ներքին պահանջարկը հնարավոր է բավարարել Սևանա լճի հաշվին: Նման նախագծերը, որոնց մասին հաճախ է խոսում գործադիր իշխանությունը, կարող են հանգեցնել Սևանի հետ կապված ավելի լուրջ պրոբլեմների: Ըստ Աթոյանի` իշխանությունները փորձ են անում շուկայից դուրս մղել ձկան փոքր արտադրողներին` խոշոր ընկերությունների համար: Նա նշել է, որ ջրի սակագնի 10-պատիկ ավելացումը, ինչպես նաև ջրի սակավությունը որոշ մարզերում` բացասական կանդրադառնան ձկնաբուծության վրա ընդհանրապես: Աթոյանը հիշեցրել է, որ գրունտային Արարատյան դաշտի ջրերի պահուստների գերածախսի հետևանքով առաջացել է բարդ իրավիճակ: Նա նշել է, որ դաշտավայրում կա դուրս գցող 567, ընդ որում` անտեր ջրափոս: Նրա խոսքով, այդ հարցը չի լուծվում, և ողջ ուշադրությունն ուղղվում է ձկնատնտեսությունների վրա:

Նրա գնահատմամբ` նշված քաղաքականության հետևանքով ձկնային տնտեսությունները կկրճատվեն 80%-ով, իսկ այս պահին Հայաստանում գործում է 210 ձկնային տնտեսություն, և այդ ոլորտում աշխատում է մոտ 15 հազար մարդ:

 

Նախորդ հոդվածը‘Հայ զբոսավարների գիլդիան դժգոհ է Գառնիի տաճարի մոտ սրճարան կառուցելու նախագծից’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. ԵՄ 10 երկրների հետ ՀՀ-ն պահպանել է արտահանման զրոյական մակարդակ’