‘ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 120 հարց’

753

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր ԱԺ խորհրդակցության ժամանակ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 120 հարց, միջազգային 24 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն հունիսի 9-ի ԱԺ նիստում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Փորձագիտական եզրակացության մեջ խախտումներ կան’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արևելքում ձերբակալված ԵԱՀԿ դիտորդների խմբերի հետ դեռ կապ չի հաստատվել’