‘ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային բարեփոխումների հարցով ‘

1073

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2013 թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նիստի օրակարգը`

ա) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

բ) «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

գ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

դ )«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներն անցանելի են’