‘ԱԺ խմբակցությունները թերահավատ են ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի նկատմամբ’

3432

Եթե որեւէ մեկը կարող է ապացուցել ինձ, որ այսօր կարող ենք [առանց ՀԱՊԿ եւ ՌԴ աջակցության] դատարկ ձեքերով պատերազմել, ուրեմն ես երեւի ուրիշ մոլորակի վրա եմ ապրում, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը:   

Պատգամավորի խոսքով, այսօր չկա անվտանգության ապահովման այլ տարբերակ, քան ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունն է: Եվ դա, ըստ Ռուստամյանի, ապացուցվել է նաեւ Ապրիլյան պատերազմի օրերին: Ամեն դեպքում, ըստ դաշնակցական պատգամավորի,  բացի Ռուսաստանից, պետք է ունենալ նաեւ անվտանգության հարցերով այլ գործընկերներ եւ ստիպել, որ Մոսկվան զենքի վաճառքի հարցերում հաշվի առնի, որ Հայաստանն իր դաշնակիցն է:

Իր հերթին, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը նշել է, որ պետք է «լիարժեք օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ը, հստակեցնել այն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել, բայց այս պահին դեռ չեն իրացվում»:  

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնույունը «արհեստական աժիոտաժ» է համարում

Նախորդ հոդվածը‘Շաբաթական ամփոփ տվյալներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Տարկետում՝ ծառայության դիմաց’