‘ԱԺ խմբակցությունները սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրող օրինագիծ կմշակեն-«Ազատություն»’

1128

Ազգային Ժողովի բոլոր վեց խմբակցությունները պատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել Կառավարությանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ աղբյուրի, նման համաձայնություն ձեռք է բերվել Տավուշի մարզ վերջին այցի ժամանակ: Վեց խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 16-ին էին մեկնել դիրքեր ու սահմանամերձ գյուղեր:

«Արձանագրել ենք որոշ առաջարկություններ, որոնք ի մի կբերվեն, և առաջիկայում մենք՝ վեց քաղաքական ուժերս միասին կներկայացնենք այդ առաջարկությունները Կառավարությանը», — նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Հակոբյանի խոսքով, կարելի է սահմանամերձ շուրջ քսան գյուղերն ազատել կոմունալ բոլոր վճարներից: «Մեր միջին հաշվարկով՝ մեկ միլիոն դոլարի սահմաններում կարելի է այդ հարցը լուծել՝ ես նկատի ունեմ ջրի վարձ,  հոսանքի վարձ և այլն», — ասել է պատգամավորը:

Մանրամասները` «Ազատության» կայքում:  

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյեսը՝«Մանչեսթր Յունայթեդ»-ում իր վերջին օրվա և այլ հարցերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը կանխատեսել է իր մահվան ժամկետը’