‘ԱԺ կայքից հանել են Նիկոյանի ղեկավարած Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը’

833

Ազգային ժողովի պաշտոնական կայքից հանվել է Սամվել Նիկոյանի ղեկավարած Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Երեկ, երբ «Հայկական ժամանակի» թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու է զեկույցը հանվել կայքից, ԱԺ-ից պարզաբանել են, որ ըստ օրենսդրության` ԱԺ կայքում տեղադրվում են միայն օրենսդրական ակտերը, իսկ զեկույցներն իրավական ակտ չեն, և նախորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտից հետո Մարտի 1-ի վերաբերյալ զեկույցը հանվել է Աժ պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «ՀԺ» թղթակցին հայտնել էր, որ պատմության հայտնի դասագրքում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին հատվածը հեղինակելիս` հիմնվել է Նիկոյանի հանձնաժողովի զեկույցի վրա:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ում բռնում` «դաբրո» է մուրում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգոյում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուները հայեր են եղել (լրացված)’