‘ԱԺ հանձնաժողովը նիստին կհրավիրի ՀԷՑ տնօրինությանը’

1685

Այսօր տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստում, ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեության, գործող սակագների հիմնավորվածության վերաբերյալ հարցադիմումների լրամշակված ցանկը:

Հանձնաժողովը քննել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ ՀէՑ-ի գործունեության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված տեղեկատվությունը:

Որոշում է կայացվել հաջորդ նիստին հրավիրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրինությանը՝ ընկերության ներդրումային ծրագրի ներկայացման համար: 

Փոխանցում են ԱԺ-ից:

 

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ-ում կաշառքի գործով 19 հոգու մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԸՕ-ի նախագծին’