‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ձևավորվեց ընդդիմության առաջարկած կարգով’

1018

Ինչպես արդեն հաղորդել էինք, օրերս ՀՀԿ-ն չկարողացավ միայնակ ձեւավորել ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց հանձնաժողովի ձևավորմանը:  Հիշեցնենք, որ մեծամասնությունը առաջարկում էր հանձնաժողովի 13 անդամներից 7-ը լինեն ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից, իսկ մյուս խմբակցությունները պետք է ունենային մեկական ներկայացուցիչներ:

Այսօր արդեն, Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգը, համաձայն որի վերջինիս կազմում լինելու է 12 անդամ՝ 6-ը ՀՀԿ, 2-ը ԲՀԿ խմբակցություններից, իսկ մնացած խմբակցությունները կունենան մեկական ներկայացուցիչ:

Արդյունքում՝ 102 կողմ, 5 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման կարգը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ու՞ր է Իշխան Զաքարյանը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բերձորի դեպքերը և ՀՀ իշխանության «անմեղությունը»’